Իդեալական շինանյութ բոլոր եղանակների համար
«Գեղագիտական գեղեցիկ, երկարակյաց և տնտեսական»՝ հենց այսպես են մեր հաճախորդներն արտահայտվում մեր տանիքի սենդվիչ-պանելների մասին։
Ի՞նչ է տանիքի սենդվիչ-պանելը։
Պոլիուրեթանային ջերմամեկուսիչով տանիքի սենդվիչ-պանելը լավագույն շինանյութն է առևտրային, հասարակական, պահեստային և արդյունաբերական շենքերի տանիքների համար։ Ըստ ամրության՝ սենդվիչ-պանելները չեն զիջում ավանդական շինանյութերին, բայց զգալիորեն ավելի թեթև և տնտեսական են։
Բացի արժեքային խնայողությունից, սենդվիչ-պանելների մակերեսը լրացուցիչ հարդարման կարիք չունի։ Սա է՛լ ավելի է նվազեցնում շինարարության ծախսերը։
«Պանեքս»-ից տանիքի սենդվիչ-պանելներ գնելիս Դուք կկարողանաք ընտրել Ձեզ անհրաժեշտ գույնը՝ շենքը Ձեր կորպորատիվ գույներով կառուցելու կամ տեղանքում այն առանձնացնելու համար։
Տանիքի սենդվիչ-պանելը բազմաշերտ կոնստրուկցիա է, որը կազմված է պաշտպանիչ շերտով ներկված ցինկապատ մետաղական թերթերից և պոլիուրեթանային ջերմամեկուսիչից։ Այն առանձնանում է բարձր ջերմամեկուսացմամբ և խոնավակայունությամբ։
Պոլիուրեթանային փրփուրի գլխավոր առավելությունը բարձր ջերմամեկուսացումն է՝ 0,022 Վտ/(մ⋅Կ):
Եթե ցածր ջերմամեկուսացմամբ նյութերի դեպքում ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել տանիքի հաստությունը, ապա պոլիուրեթանային փրփուր օգտագործելիս Դուք կստանաք նվազագույն հաստության տանիք։
Շենքերի տանիքը մշտապես ենթարկվում է սեփական քաշի, քամու, տեղումների և ձմռանը ձյան ծածկույթի ազդեցությանը, այդ իսկ պատճառով «Պանեքսի» տանիքի սենդվիչ-պանելն ունի սեղանակերպ թիկունք (трапециевидный горб), որը մեծացնում է կրողունակության գործակիցը։
Տանիքի սենդվիչ-պանելները երկարակյաց են և դիմացկուն շրջակա միջավայրի կլիմայական պայմանների նկատմամբ, ուստի իդեալական են բոլոր եղանակների համար։
Որո՞նք են սենդվիչ-պանելի առավելություններն ավանդական շինանյութերի նկատմամբ։
- Տնտեսական են – սենդվիչ-պանելներն ավելի էժան են, քան մյուս նյութերը և հարդարման կարիք չունեն։
- Ջերմամեկուսացման բարձր մակարդակ – $0,022$ Վտ/($\text{մ} \cdot \text{Կ}$):
- Նվազագույն քաշ – Դուք կկրճատեք հիմքի ծախսերը։ Փոքր քաշի շնորհիվ նվազում է հիմքի վրա ընդհանուր ծանրաբեռնվածությունը, իսկ շինարարությունը հեշտությամբ իրականացվում է առանց ծանր տեխնիկայի օգտագործման՝ մեծացնելով շինարարության տեմպերը և նվազեցնելով ծախսերը։
- Ամրություն – «Պանեքսի» սենդվիչ-պանելները առանձնանում են երկար ծառայության ժամկետով՝ պահպանելով ջերմահաղորդականությունը $25$ տարվա ընթացքում։ Մետաղը և պլաստիկը չեն վնասվում սնկերից և բորբոսից։ Պաշտպանիչ պոլիմերային ծածկույթը կանխում է նյութի քայքայումը քիմիական նյութերի ազդեցության ներքո։ Դիմանում է ջերմաստիճանի հաճախակի տատանումներին և բարձր խոնավությանը։
- Հրդեհաանվտանգ – B2 հրակայունության դաս։
- Շարժունակություն – գոյություն ունեցող բոլոր նյութերից միայն սենդվիչ-պանելները կարելի է ապամոնտաժել, տեղափոխել և կրկին հավաքել կոնստրուկցիան։ Հենց դա է պատճառը, որ այն համարվում է էկոլոգիապես մաքուր նյութ։
Եթե որոշել եք օգտագործել սենդվիչ-պանելներ շինարարության համար, դիմե՛ք մեզ։ Ընկերության բարձր պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կտրամադրի որակյալ խորհրդատվություն։