Panex -ը սենդվիչ-պանելներ է ներկայացրել Երևանում կայացած «TOON EXPO» միջազգային ցուցահանդեսում։

08.09.2025

«Պանեքսը» «TOON EXPO 2025» ցուցահանդեսում. նորարարական սենդվիչ-պանելներ շինարարության ոլորտի համար

«Արտադրիր Վրաստանում» (Enterprise Georgia) գործակալության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ին «Panex» ընկերությունը ներկայացվել է Հայաստանում անշարժ գույքի և շինարարության «TOON EXPO / Տուն էքսպո» միջազգային ցուցահանդեսում։

«TOON EXPO»-ն մեկ հարկի տակ հավաքեց ավելի քան 150 ընկերությունների, ներդրողների և ոլորտի առաջատարների՝ դառնալով փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների հաստատման կարևոր հարթակ։

Մեծ շնորհակալություն մեր տաղավար այցելած բոլոր հյուրերին։ Մեզ համար մեծ պատիվ էր մասնակցել այս կարևոր միջոցառմանը և մեր սենդվիչ-պանելները ներկայացնել լայն լսարանին։

Ցուցահանդեսում «Պանեքսը» ներկայացրեց նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված ժամանակակից սենդվիչ-պանելներ, որոնք աչքի են ընկնում.

  • Բարձր էներգաարդյունավետությամբ և ջերմամեկուսացմամբ
  • Հակահրդեհային ստանդարտներին համապատասխանությամբ
  • Դիզայնի և կիրառման ոլորտների բազմազանությամբ

Մեր շինանյութերն արդեն դարձել են հուսալի ընտրություն բազմաթիվ ընկերությունների համար։ «TOON EXPO 2025»-ին մասնակցությունը մեզ հնարավորություն տվեց հաստատել նոր գործընկերային կապեր և ներկայացնել նորարարական լուծումներ միջազգային լսարանին։

«Panex»-ը շարունակում է որակյալ սենդվիչ-պանելների արտադրությունը և տարածաշրջանի շինարարական ոլորտի զարգացումը՝ առաջարկելով ժամանակակից և արդյունավետ շինանյութեր հաճախորդների կարիքները բավարարելու համար։