Պանեքս - ի և Ֆերմոդ-ի գործընկերություն
Անցյալ շաբաթ «ՊԱՆԵՔՍ»-ի թիմը պատիվ ուներ հյուրընկալելու մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ֆրանսիայից եկած առաջատար եվրոպական ընկերության՝ «Ֆերմոդ»-ի (Fermod) ներկայացուցչին։ Այս կարևոր աշխատանքային այցը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ընկերությունների միջև ամուր և արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում սառնարանային դռների և խցիկների շուկայի զարգացմանը։
Այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և խորացված գործընկերության շնորհիվ «ՊԱՆԵՔՍ»-ը հնարավորություն է ստացել սառնարանային դռները համալրել որակյալ պարագաներով (բռնակներ, ծխնիներ, կողպեքներ և այլն), որոնք երաշխավորում են դռների երկարատև շահագործումը մեր հաճախորդների համար։
«Ֆերմոդ»-ը եվրոպական առաջատարն է սառնարանային և արդյունաբերական դռների համար նախատեսված բաղադրիչների և պարագաների արտադրության մեջ, իսկ նրանց որակը ծառայում է որպես եվրոպական ստանդարտների չափանիշ։